Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Լիդերացավ

Լիդերացավ
22.01.2023 | 11:18

Խորքային ավտորիտար մտածողություն ունեցող հանրությունները միշտ լիդեր են որոնում, որի հետևից պետք է գնան։
Նույնը հիմա Հայաստանում է կատարվում, հին կուռքերը պատվանդաններից ցած են գլորվել, հանրությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, անգլուխ մնացած զանգվածը նոր լիդեր է որոնում, ով իրեն ճանապարհ ցույց կտա, և ում հետևից պետք է գնա։


Ինդիվիդուալիզմից զուրկ հասարակությունները, որոնք ի վիճակի չեն հորիզոնական հարաբերություններ ստեղծել, այլ ելք չունեն, քան լիդեր որոնել։ Դա հեշտ ճանապարհ է' չես մտածում, քայլ չես անում ու պատասխանատվություն քեզ վրա չես վերցնում։
Հիմա պարզենք, թե ինչ որակներ է պետք ունենալ հորիզոնական հարաբերությունների համար։ Դրա համար պետք են արժեքներ ու կանոնակարգեր՝ միմյանց հետ տանելի հարաբերություններ ստեղծելու համար, յուրաքանչյուրն իր համար որոշում կայացնելու և դրա պատասխանատվությունը կրելու ունակություն։ Պարզ' միասնական որոշումներ կայացնելու մեխանիզմներ ու դրանց կատարելու պարտադրանք։ Այդպես են կայանում համակարգերը' պետության, ազգի ու տարբեր կառույցների տեսքով։


Եթե դա չկա, մարդիկ ստիպված են լիդեր որոնել, ով իրենց փոխարեն որոշում կկայացնի և դրա պատասխանատվությունը կկրի, իսկ ձախողման դեպքում կդառնա ազգի թշնամի։
Հիմա բոլորը լիդեր են որոնում, սակայն նման պայմաններում ոչ մի պոտենցիալ լիդեր չի ցանկանում մտնել պատասխանատվության տակ այս տոտալ անպատասխանատվության մթնոլորտում ու հաջորդ քայլում զոհաբերվել։


Իսկ ավելի բարդ ու ավելի արդյունավետ օրգանիզմ մենք չենք ցանկանում և չենք կարողանում դառնալ, ոչ էլ դրա անհրաժեշտությունն ենք հասկանում։ Հայ-քրիստոնյա միլեթից մենք չենք կարողանում տրանսֆորմացվել արդյունավետ հասարակության։


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 14035

Մեկնաբանություններ